▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել երգիչ Մրոյին

Թարմացված․ Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, «ՀայաՔվեի» անդամ Արսեն Գրիգորյանին ոստիկանները ոտքի շրջանում վնասվածք են հասցրել, նա տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Ոստիկանները  բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակից երգիչ Արսեն Գրիգորյանին՝ Մրոյին․ նրա հետ է բժիշկ Գևորգ Թամամյանը։

Քաղաքում շարունակվում են անհնազանդության ակցիաները, որոնց մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են ենթարկվում։

***

Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

***

«Հորդորեք Տեր հորը՝ թող նորմալ պահի իրեն, ժողովրդին ասի, նորմալ պահեն»,- լրագրողներին ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում։

Ժամը 09:30-ի դրությամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 197 քաղաքացու։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ Երևանում ու տարբեր մարզերում։

***

Կարմիրբերետավորները բերման են ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին, ովքեր փակել էին Մաշտոցի պողոտան։

***

Բագրատ Սրբազանի կոչով բողոքի ակցիաներ են իրականացվում նաև Գյումրիում։ Փակ է Երևան-Սևան մայրուղին, Երևանում երեք տասնյակից ավել փողոցներ են փակվել։ Իրազեկման ակցիա է իրականացվել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում

Ժամը 08։55-ի դրությամբ բերման է ենթարկվել 67 քաղաքացի։ Նրանց բոլորին ցուցաբեվում է փաստաբանական աջակցություն։
Բերման ենթարկված քաղաքացիներն հայտնում են, որ բաժիններում այլևս տեղ չկա: Քաղաքացիներին ստիպված բաժնից բաժին են տեղափոխում` ազատ տեղերի փնտրտուքով:

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее