▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները վարորդին իջեցրել են մեքենայից, հայհոյել և զենքով սպառնացել

 

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում վարորդին, դուրս բերում մեքենայից և սպառնում՝ զենքը ձեռքներին։

Անդրադառնալով այս դեպքին՝  ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանավանում հերոսակագործություններ գործած ոստիկանները պետք է օր առաջ հեռացվեն համակարգից։ Ավելին, նրանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի և կալանքը ընտրվի որպես խափանման միջոց` կանխելու ազդեցությունը քննության վրա։

Ավելին, պետք է կարգապահական պատասխանատվության կանչվեն Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետն ու Լոռվա մարզային վարչության պետը` իրենց ենթակայության տակ այսպիսի անձանց պահվածքի նախադրյալները չնկատելու համար։

Հ. Գ. Այս միջադեպն ու այդ ոստիկանները որևէ աղերս չունեն (և չեն կարող ունենալ) նոր պարեկային ծառայության հետ։ Երևանում ներդրված պարեկները շատ լավ գիտեն զենք մերկացնելու հիմքերը, օրինականության սահմանները, օրինական պահանջի կատարմանը հասնելու մարդավարի ճանապարհները ու օրենքների խախտման անթույլատրելիությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее