▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու ցավը միայն տիրոջն է վնասում...

Ամեն օր աճող գները լապշայի էին նման` կախված ժողովրդի ականջներից ,որի հում լինելու արդարացումը միշտ դոլարի բարձր կուրսն էր ։

Դոլարի բարձր կուրսի հետ թանկացավ սպառողական զամբյուղի գրեթե բոլոր ապրանքները ,իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում հիշեց, որ ձուն չի թանկացել ։

Ժամանակին կարտոֆիլն էին մատնանշում ,այսօր արդեն ձուն ։

Իսկ դոլարի կուրսի հետ ժամանակին մեծացող մունաթը ,այսօր կարծես չեն էլ նկատում, արդեն ամսից ավել դոլարի կուրսը կայուն ցածր է , բայց գների իջեցման մասին լուր չկա ։

Տեղական արտադրողները դժգոհում են , թե ներմուծողները սկսել են դառնալ սպառնալիք իրենց համար , արտահանողներն էլ Լարսի փակ լինելուց են նեղվում ։

Արդյունքում ներմուծողների ու արտահանողների մենամարտը տնտեսության վրա բիծ է թողում։

Դոլարի անկումը թե ի՞նչ ազդեցություն ունեցավ ներմուծման և արտահանման վրա փորձեցինք ճշտել արտահանող Էմիլ Ստեփանյանից.

֊Դոլարի արժեզրկումը ավելի թանկացնում է արտահանումը և ավելի գրավիչ է դառնում ներմուծումը, դրա բոլոր հետևանքներով։ Յուրաքանչյուրի մոտ դա դրսևորվում է յուրովի ։

Ներմուծողի մոտ առաջանում է լրացուցիչ շահույթ և նա այդ շահույթը օգտագործում է տեղական շուկայում տեղական արտադրողին նեղելու համար։ Իսկ արտահանունը ավելի է թանկանում և ավելի դժվար է լինում մրցակցել արտասահմանյան շուկայում։ Ամեն արտադրող յուրովի է դրա դեմ պայքարում . եթե արտադրողը ներմուծած հումքով է աշխատում ինչ֊որ տեղ արտադրանքը կոնպենսացվում է , գոնե էժան հումք է առնում։

Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության համահիմնադիր Նորայր Գևերգյանն էլ գտնում է ,արտահանման խնդիրներից է արտարժույթի փոխարժեքների տատանումները, դոլարի անկումը, ու Լարսի խնդիրը ։

Իսկ ,թե օրինակ Կենտրոնական բանկը որևէ քայլ ձեռնարկում է ,թե՞ ոչ , Նորայր Գևորգյանը նշում է , որ իրենց ասելով ինչքան որ հնարավոր է անում են ։

Արտադրողների խնդիրներին վաղուց անհաղորդ կառավարությունը որևէ ռազմավարություն չունի այդ խնդիրը կանխելու համար։

Ավելին Լարսի հավերժական խնդիրն էլ ոչ կայուն արտաքին քաղաքականության շնորհիվ ավելի խորացել է ու արտահանողի համար դարձել պատուհաս ։

֊Լարսի հաճախակի փակ լինելը անկայուն չեն դարձնում արդյո՞ք արտահանումները։ Դրսի գործընկերների մոտ ըմբռնելու գործոնը կա՞, թե՞ հաճախ հայ գործարարը տուժում է պետության անկազմակերպ աշխատանքի պատճառով, ֊հարցին Էմիլ Ստեփանյանը պատասխանեց։

֊Լարսը դա բիզնես ռիսկ է ,թե ներմուծողի և թե արտահանողի համար, ժամանակի առումով։

Եթե ժամանակին գիտեինք, որ բեռը Մոսկվա է հասնում 3֊4 օրում , հիմա հասնում է 15֊20 օրում ։

Ու պլանավորվում է ըստ դրա ։ Շուտ փչացող ապրանքները ավելի մեծ ռիսկի տակ են ընկնում ու արդեն արտահանողի մոտ առաջանում է երկմտանք. Կամ ընդհանրապես չարտահանել, կամ գնալ ռիսկի ։

Տեսանք օրինակ Սպայկան ինչքան բանջարեղեն և միրգ թափեց Լարսի պատճառով։ Ինչ վերաբերում է դրսի գործընկերներին, եթե լավն են` ներողամիտ կլինեն , եթե ոչ լայն ընտրության հնարավորություն ունեն հանգիստ կչեղարկեն պայմանագրերը ։

Լարսի ճամփեքին թափված միրգ ու բանջարեղենը հայ գյուղացու քրտինքն էր ու ամբողջ տարվա ապրուստի հույսը ։ Վարկերը դարձյալ մնում են հաջորդ տարվա հույսին , իսկ արտադրողը դառնում է սխալ տնտեսության կազմակերպման զոհ ։

Քաղաքում դժգոհում են , թե արտադրողը գերադասում է թափել , բայց էժան չվաճառել , արտադրողն էլ եղած պարտքերին գումարվող պարտքերի թիվն է հաշվում։

Իսկ դոլա՞րը ... Դոլարը կայուն իջել է ...

Ու ցավը միայն տիրոջն է վնասում ։

 

Արմինե Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее