▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՈՒԱԶ»-ը կամազի հետևից կապել են ու քարշ տվել. ադրբեջանցիները Սյունիքում գողացել են արցախցու մեքենան

Ադրբեջանցիները գողացել են Արցախից տեղահանված, Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:

http://asekose.am/filemanager/uploads/2020/12/week-4/syuniq.jpg

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ 

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ, բնակիչը դաշտամիջյան ճանապարհով է գնալիս եղել, միջանցքի հատվածում մի քանի մետր հատել է ճանապարհը և հենց այդտեղ էլ վառելիքը վերջացել է»,- պատմել է  համայնքապետը:

Վերջինս նշել է, որ արցախցին մեքենան թողել է և վերադարձել գյուղ՝ վառելիք վերցնելու, սակայն մեքենան այլևս տեղում չի եղել. «Մինչև վառելիքը ձեռքին հետ է եկել, տեսել է, որ ադրբեջանցիները իր մեքենան կապել են կամազի հետևից և քաշելով տանում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее