▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր

Ուկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։

http://asekose.am/filemanager/uploads/akan.jpg

Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոլդովա է տարհանվել 100 ադրբեջանցի։ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ադրբեջանի շուրջ 500 քաղաքացի մեկնել է Մոլդովա, ևս 190 մարդ մեկնել է Լեհաստան։ Ադրբեջանի քաղաքացիներին ժամանակավորապես ընդունելու պատրաստ երկրներին ավելացել են Հունգարիան և Ռումինիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее