Ուկրաինայի Խերսոն քաղաքում, ռազմական գործողությունների հետևանքով, ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել:

«Արմենպրես»-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ տեղեկությունը ճշտել են Ուկրաինայի հայ համայնքից:
Զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է: Այլ մանրամասները ճշտվում են:


