▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ մտահղացումն է մանուկներին ստիպել լուսանկարվել նվեր ստացած քաղցրավենիքի և հյութերի հետ»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Հոկտեմբերի 18-ին Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է հետևյալ տեղեկատվությունը․ «Հաղարծնի մանկապարտեզի սաները նվերներ են ստացել համագյուղացի Էդվարդ Գուլինյանի կողմից: Փոքրիկների համար իրական տոն է, երբ շատ քաղցրավենիք ու հյութ ունեն: Շնորհակալություն Էդվարդ Գուլինյանին՝ երեխաներին անակնկալ անելու համար»:

Համայնքապետանի կայքում զետեղված հաղարծնեցի այս փոքրիկների դեմքերին տեսնո՞ւմ եք իրական տոնի զգացողությունը։ Ո՞ւմ մտահղացումն է մանուկներին ստիպել լուսանկարվել նվեր ստացած քաղցրավենիքի և հյութերի հետ, այս երեխաներն իրենց տներում քաղցրավենիք ու հյութեր վայելում են, մանկապարտեզում նվեր ստացածից իրենց «7-րդ երկնքում» չեն զգում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее