▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ունենք ՊՆ նախարար, ով ծառայության ժամանակ դանակահարել է իր վերադաս սպային»․ Ռ․ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Շնորավորում եմ, մենք ունենք ՊՆ նախարար, ով ժամկետային զինվորական ծառայության ժամանակ դանակահարել է իր վերադաս սպային:
Հոգեբուժարան դարձած Հայաստան»։

Իսկ լրագրող Նաիրի Հոխիկյանը տվյալ թեմայի շուրջ գրել է․

«Սրանք լրիվ խելագարվել են կամ հայ ազգին են խելագարի տեղ դնում։

Սուրեն Պապիկյանից ի՞նչ պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողքի օլիգարխները գիշերը ի՞նչ են օգտագործում, որ այսպիսի որոշումներ են ընդունում։ Թե՞ Փաշինյանական ռեժիմը չկարողացավ հանդուրժել, որ Արշակ Կարապետյանը մեկնեց Արցախ, արեց հայտարարություններ, որոնք Ադրբեջանի իշխանության համար դուրեկան չէին։ Կամ գուցե նրա համար, որ Արշակ Կարապետյանն ասում էր՝ պետք է սատկացնե՞լ թշնամուն։

Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար։ Ավելի աբսուրդ և ծիծաղելի բան չէի կարող պատկերացնել»։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 15-ի հրամանագրով՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ու նշանակվել Պաշտպանության նախարար։

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-3/Suren_Papikyan.jpg

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее