▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր ես, ՍՊԱՐԱՊԵՏ․ հիմա հայ ժողովուրդն ավելի շատ է զգում քո կարիքը, քան երբևէ․․․Անիտա Հարությունյան

Մոդել Անիտա Հարությունյանն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար ու մակագրել այն․

/filemanager/uploads/2024/02/week-4/425341160_3715495725353236_8831229863446677683_n.jpg

Ուր ես ՍՊԱՐԱՊԵՏ հիմա հայ ժողովուրդն ավելի շատ է զգում քո կարիքը, քան երբևէ․․․
Երկիրը ու ժողովրդին սարքել են անձնական օգտագործման իր՝ ինչ ուզում ու ոնց ուզում անում են․․․ ինչքան կարելի է քանդել այս երկիրը ու քանդել այն տարբեր տեղերից ու դիրքերից։ Միթե՞ չունենք մի ուժ ով կպաշտպանի մեզ ու մեր երկիրը, մի տեսակ անտեր եմ ինձ զգում այս երկրում, մի տեսակ վախ կա, որ այս մի կտորն էլ վաղը չենք ունենալու․․․
Ախ, եթե ողջ լիներ ՍՊԱՐԱՊԵՏԸ, թուրքը կշարունակեր դողալով տար հայի անունը․․․Սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ 20-րդ դարի վերջը հայ ժողովրդի զարթոնքի ժամանակաշրջանն էր: Զարթոնք, որը շատ կարճ տևեց, քանի որ Վազգեն Սարգսյանի լինելը խանգարում էր շատերին․․․
Նա մեր ազգի մնայուն արժեքներից է, ում թողած ավանդը մեր երկրի համար շատ մեծ է: Շատերս, լսելով Վազգեն Սարգսյանի անունը, պատկերացնում ենք ազատագրված հայրենիք, ֆիդայիններ, հզոր երկիր և այլն․․․
Պետք ես մեզ ՍՊԱՐԱՊԵՏ...

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее