▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ինձ լսի մատղաշ սերունդը՝ ո՞ւմ էր ձեռ տալիս հոկտեմբերի 27-ը․․․Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը սկանդալային հայտարարություններ է կատարել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ:

«Չի գտնվի մի պետական քաղաքական գործիչ, որ վեր կկենա ու կասի, որ դա այդպես չի: Ասում եմ այն, ինչ կա: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ պետական տեռոր ՀՀ Ազգային դահլիճում: Ուզում եմ ինձ լսի մատղաշ սերունդը: Ո՞ւմ էր ձեռ տալիս հոկտեմբերի 27-ը: Երբ որ 1998-ին ընտրվեց կեղծ ընտրություններով Ռոբերտ Քոչարյանը, անցավ մի ժամանակահատված, Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Քոչարյանը բ***ի տղա է, թեև նրան հենց ինքն էր կեղծ ընտրություններով առաջ բերել: Գնաց, ընկավ Կարեն Դեմիրճյանի դուռը, խնդրեց, աղաչեց, ասաց` արի ինձ հետ միասին գնանք ընտրությունների: Կարեն Դեմիրճյանն էլ` ոսկի մի անձնավորություն` Կարեն Շինարար: Ժողովուրդը հասկացավ, որ նրանցից մեկն ուժ է, մյուսը` խելք, գնաց, ընտրեց «Միասնություն» դաշինքը, որն էլ եկավ լցվեց Ազգային ժողով: Ու սա Ռոբերտ Քոչարյանին ձեռ չէր տալիս: Ուստի նա, պարբերաբար, զրուցելով իր ընկեր Պուտինի հետ, ամեն կերպ աղաչել է, որ իրեն ազատեն այս երկուսից, ու ռուսական կողմն էլ չի մերժել: Իսկ ով պիտի օգներ նրանց, իհարկե, այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Սերժ Սարգսյանը: Եվ ահա, հոկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, ԱԺ է մտնում զենք, զինամթերք, որը պահվել է ոչ միայն զուգարաններում, այլև ԱԺ պատգամավորների սենյակներում:

ԱԺ-ն ունի 3 մուտք և մի մուտքը` բեմի ետևում, որտեղից որ մտնում են նախագահը և տեղակալը: Բժշկուհի և բուժքույր Նելլի և Ռոզա կային ԱԺ-ում, նրանք ինտերվյու էին տալիս, հիմա այդ կադրերը վաղուց չկան: Նրանք ասում էին, որ բեմի հետևի մուտքի ետևում նրանք լսել են քայլեր և ավտոմատի լիցքավորման («զարիժատ անելու») ձայներ և այլ ձայներ: Այսինքն, նրանք հաստատել են, որ բացի ԱԺ-ի դահլիճի 5 ահաբեկիչներից, եղել են էլի ահաբեկիչներ, տվյալ դեպքում` սլավոնական արտաքինով: Եվ ամբողջ հարցն այն է, որ Արմենակ Արմենակյանն, ում խփել էին միջանցքում, սպանվել է նրա համար, որ տեսել է այլ անձանց, բացի դահլիճի 5 ահաբեկիչներից:

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունենում այս դեպքը, դեպքի հետ կապված կարևորագույն վկաներ վերոնշյալ բժշկուհին ու բուժքույրը 02.11.1999 թվականին արդեն ԱՄՆ-ում էին: Հարց` ո՞նց: Մի քանի օր անց ինչպե՞ս էին կարևորագույն վկաներն ԱՄՆ-ում: Նելլի դեպքում ՀՀ-ում մնում է ամուսինը, Ռոզայի դեպքում` որդին: Ո՞նց ստացվեց, նախաքննական մարմինը ո՞նց է թույլ տվել, վիզան ո՞նց խփվեց: Ուղղակի ասել են` գնա, թե չէ դու էլ կլինես բիզիմդիր: Իսկ նրանց տնեցիներին 5 տարով արգելել են ՀՀ-ից դուրս գալ:

Լեոնարդ Պետրոսյանն սպանվել է կոնկրետ դիմահար կրակով: Որովհետև նա, լինելով արցախցի, ասել է, որ եթե Ղարաբաղյան կլանը լինի իշխանություն, մենք Ղարաբաղը կորցնելու ենք:

Նաիրի Հունանյանի ցուցմունքը, թե Կարեն Դեմիրճյանը պատահաբար է սպանվել, սուտ է, կա տեսանյութ, որը չի հրապարակվում, որում երևում է, թե ինչպես է հաշվեհարդար տեսնում Կարեն Դեմիրճյանի հետ:

Ներկա են եղել ռուսական հատուկ ջոկատայիններ:

Վկաների հետ կապված` 2014-ի մարտին մահանում է Տիգրան Նազարյանն ԱՄՆ-ում, նա է մոնտաժել Հոկտեմբերի 27-ի բոլոր տեսանյութերը:

2000-ին Նուբարաշենի ՔԿՀ-ում մահանում է մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը:

2002-ին սպանում են Տիգրան Նաղդալյանին, իբր թե` Վազգենի ախպերը:

2004-ին մահանում է ցմահ դատապարված Վռամ Գալստյանը:

2004-ին ԱՄՆ-ում Ռոզա Հովհաննիսյանը մահանում է ավտովթարից:

2004-ին մահանում է Ս. Աբրահամյանը:

2014-ին Նուբարաշենում մահանում է Համլետ Ստեփանյանը:

2004-ին սպանվում է Հասմիկ Աբրահամյանը, ով ԱԺում «պասպորտիստկա էր»: Նա տունն առավոտ գործ է արել, ու ասել` տնեցիք, ես գնում եմ ԱԺ` կախվելու: Մարդը գնում է գործի տեղ` կախվելու: Հայտարարում եմ` Հասմիկ Աբրահամյանը կախվել է ոչ ինքնասպանության նպատակով, նրան կախել են Սերժ Սարգսյանի ցուցումով: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նա սկզբում խեղդվել է, հետո նոր կախել են: Ոչ ոք չի գնում գործի` ինքնասպան լինելու նպատակով»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее