▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում են ստեղ էլ «գեյ պարադ» անցկացնե՞ն , կառնավալներ անե՞ն․․․

Ուզում են ստեղ էլ «գեյ պարադ»  անցկացնե՞ն , կառնավալներ անե՞ն․․․

Պապիկը, որ մասնակցում էր ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ մեկնարկած բողոքի ակցիային, մի փոքր շեղվել էր թեմայից։

Բողոքի ակցիայի մասնակիցները Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում են ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Ակցիան մեկնարկել է ՄԱԿ֊ի գրասենյակի առջև, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

***

«Մեզանից յուրաքանչյուրը ունի ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր։ Անձնագրի վերջին էջում գրված է, որ այն անձը, որ ունի այս անձնագիրը, գտնվում է ՀՀ-ի՝ որպես պետության, հովանու ներքո, պաշտպանության ներքո։ Բայց այսօր տասնյակ քաղաքացիներ չեն գտնվում ՀՀ՝ ի դեմս այս իշխանության, պաշտպանության ներքո»,-ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Գրիգորյանը ընդգծեց, որ մեր հայրենակիցները Բաքվում ենթարկվում են խոշտանգման, բայց այս իշխանությունները լուռ են։ «Այս մարդկանց պաշտպանությունը նախ և առաջ ՀՀ-ի գործն է։ Եվ մենք պահանջում ենք էստեղ նստած մարդուց, որ եթե որոշում կայացնի մասնակցել բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, անպայման խոսի նրա մասին և կամ պահանջի որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,-նշեց Գրիգորյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակումը, ԱԳՆ-ի շենքից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее