▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է այդ «խելոքը», որ մեր ճանապարհները գծել է ուղիղ սահմանի բերանով»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․

«Աննորմալ ու անըմբռնելի մի խնդիր կա Հայաստանի ճանապարհաշինարարության ոլորտում։ Լուսանկարում Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղեր ու Բերդ քաղաք տանող ճանապարհներն են։ Ուրեմն՝ չգիտես՝ ինչու մեր «ամենապայծառատես ու ամենահեռատես» պետական այրերը մշտապես վերանորոգել ու վերականգնել են Իջևան-Այգեհովիտ-Տավուշ-Բերդ տանող ճանապարհը, որը պարբերաբար մոտենում է սահմանին ու բավականին խոցելի է (նշված է կանաչով), իսկ այ Իջևան-Նավուր-Բերդ ու Ճամբարակ-Նավուր-Բերդ ճանապարհները (նշված են կարմիրով) ընդհանրապես չեն վերանորոգվել, դրանցից առաջինը գրեթե չի օգտագործվում։ Իհարկե, ես դեմ չեմ, որ վերանորոգում են Իջևան-Այգեհովիտ-Տավուշ-Բերդ ճանապարհը, բայց ինչո՞ւ վերջին տարիներին, միգուցե տասնամյակում ոչ մեկ չի փորձում մի փոքր բարվոք վիճակ ստեղծել մյուս երկուսում։

Ինձ ահավոր հետաքրքրում է՝ ոնց է հնարավոր թշնաբար տրամադրված հարևաններ ունենալ ու կառուցել հենց այդ հարևանի(ների) սահմանին մոտ անցնող ճանապարհներ` միաժամանակ ծայրահեղ անմխիթար վիճակում թողնելով ռազմավարական նշանակություն ունեցողները, որոնք ավելի ապահով են։ Ո՞վ է այդ «խելոքը», որ մեր ճանապարհները գծել է ուղիղ սահմանի բերանով, ամենալավ օրինակներից էլ Գորիս-Կապանն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее