Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Երգչուհին հայտնի էր դարձել «Հայաստանի ձայնը» նախագծից, նրա քույրը՝ էլենը 24 տարեկան էր։
Հոկտեմբերի 26-ի լույս գիշերը խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել էր բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Իսրայելյանն ու Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, որոնցից Է․ Իսրայելյանը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վիրավորներից Է․ Իսրայելյանին օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարկներ Արթուր Հակոբյանը, Գոհար Պետրոսյանն ու Լևոն Սադաֆյանը հայտնաբերել էին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս՝ անգիտակից վիճակում, ապա պատգարակով քաղաքացիների և բժիշկների օգնությամբ նրան մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային։