▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փամբուխչյանի հորը երաշխավորելը դարձավ «Սպայկայի» փրկագինը

Հովանավորչությունը իշխանության մեջ կարծես արմատներ է գցում, և ազատությունը տրվում է շատերին իշխանության նվագի տակ պարելու դիմաց։

«Ժողովուրդ» թերթն է գրում ու մանրամասնում․ ««Սիվիլնեթ» կայքում վերջերս հրապարակում եղավ, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, «Ամերիաբանկից» ստացել է 1,5 մլրդ դրամի վարկ և 40 հեկտար հող է գնել։

Նշված վարկը տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։

«Ժողովուրդ» օրաթերթը ևս անդրադարձել է թեմային՝ «Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում» վերնագրով հոդված էինք հրապարակել։

Գրել էինք, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:

Հենց սա էլ դարձել է պատճառը, որ «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես գրել էր «Փաստը»։

Հիշեցնենք, որ 2019թ․ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Սպայկա» ՍՊԸ-ում բացահայտված՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի մասին։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում էր 17 միլիոն ԱՄՆ դոլար։

2019թ․ ապրիլի 4-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (այն ժամանակ գործող՝ 2003թ․) 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար: Դավիթ Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։ Ղազարյանը կալանավորվել էր։

Իսկ այժմ Փամբուխչյանի հորը երաշխավորելը դարձավ Ղազարյանի փրկագինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее