▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարենի գլոբալ գների բարձրացման միտում կա, կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առաջ

«Խուճապը էմոցիոնալ մակարդակի էր իհարկե, շատ դեպքերում նաև սնուցվում էր, որպեսզի մարդիկ արագ գային, ինչ-որ բան գնեին: Բայց դե աչքը տեսածից է վախենում, փորձում էին իրենց ապահովագրել: Խուճապը, որ տարածված է ժողովրդի մեջ, արդարացված է»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պարենային ապրանքների թանկացման խնդրին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խոսելով ներմուծման-արտահանման կարևորությունից` պատգամավորը նշեց, որ հիասթափված է իշխանությունների հնչեցրած պատասխաններից. «Մենք ունեք հսկայական ռեսուրսներ, որոնք չեն օգտագործվում: Որևէ խոսք չեղավ, թե հեռանկարային կտրվածքով՝ ինչ քայլեր է կառավարությունը պատրաստվում ձեռնարկել, որ մեր պարենային անվտանգության մակարդակը կարողանայինք մի քիչ բարձրացնել»,- ասաց Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее