Դիտեք նաև՝
«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր, երգիչ Մհեր Արմենիան Մատենադարանի մոտ շարունակում է հացադուլը:
«Հացադուլիս նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
Այս ծայրահեղ քայլին գնացել եմ՝ հանուն իմ երկրի ու ազգի: Հացադուլը կավարտեմ այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Մհերը:
«Երեկ տեսա, որ վարչապետն այցելել է Կապան ու ասել՝ եթե ժողովուրդը որոշի գնդակահարել, պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ: Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն, չեմ ուզում, որ թափվի հայի արյուն, ես ուզում եմ, որ Դուք հեռանաք ու տեսնեք՝ ինչպես ենք մենք ծաղկեցնում Հայաստանը: Ես չեմ ցանկանում Ձեր մահը»,- հավելել է Մհեր Մեսրոպյանը:
Դիտեք նաև՝


