▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարուսույց Լարիսա Հակոբյանի եղբայրը, որը աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է, ազատության մեջ է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո նորից սկսել է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան իր էջում:

http://asekose.am/filemanager/uploads/larisa_hakobyan.jpg

Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. 

«Քիչ-քիչ հետ եմ գալիս, ուզում եմ անցնել աշխատանքի»:

Հատկանշական է, որ սոցիալական հարթակում սկսել է ակտիվություն ցուցաբերել, ոչ միայն Լարիսա Հակոբյանը, այլև իր եղբայրը՝ Մոնթեն, որը սպանության գործով կալանավորված էր:

Սոցիալական հարթակում ակտիվ լինելուց զատ, նա նաև հասցրել է արդեն նոր երգ թողարկել, որին կից գրել է. 

«Գնահատե՛ք այն, ինչ ունեք»:

Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com -ը, որը կապ է հաստատել ՔԿ՝ պարզելու՝ ինչ հիմքով է ազատ արձակվել Մոնթե Հակոբյանը: ՔԿ-ից  հայտնել են, որ վերոնշյալ գործի առթիվ 3 անձի մեղադրանք է առաջադրվել.

«Լարիսա Հակոբյանին, Մոնթե Հակոբյանին և նրանց մորը խմբակային մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 2-րդ և 3-րդ մասով»,- հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ վերջիններս բաց են թողնվել ստորագրությամբ:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее