▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը սկսել է պարտությունից կործանման տանելու ընթացքը»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար  Էդգար Ղազարյանը գրում է.

«Պատերազմ չկար, ոչ ոք չէր զոհվել և չէր զոհվելու, ունեիք սկզբունքորեն այլ իրավիճակ, քանի տեղի չէր ունեցել այս աղետը, այն ողբերգությունը, երբ հայ ժողովրդին ղեկավարելու հնարավորություն ստացավ հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Կարող է լինել նաև նոր պատերազմ, նոր զոհեր, նոր ավելի վատ իրավիճակ, եթե շարունակվի թշնամու իշխանությունը և ամեն օրվա կործանարար, մահաբեր արշավը։

Նա մեր պետությունը խաղաղությունից տարավ պատերազմի, պատերազմից` պարտության։ Հիմա սկսել է պարտությունից կործանման տանելու ընթացքը։ Սրան պետք է կանգնեցնել։ Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը, յուրաքանչյուր րոպեն անդառնալի է, մահաբեր և կործանարար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее