Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանում որևէ ընտանիք իր համար չի ծախսում ավելի շատ, քան այդ ընտանիքի համար ծախսում է պետբյուջեն: Սա մանիպուլյատիվ բնույթի դասական հայտարարություններից է, որի վարպետն է Նիկոլ Փաշինյանը: Բայց, այստեղ իհարկե հարկ է ընդգծել, որ այդ «վարպետությունը» գնահատելու համար պետք է լինել դատողական մտածողությունից զուրկ, պետք է չունենալ գրագիտության բավարար աստիճան: Կամ այլ կերպ ասած՝ պետք է լինել անգետ: Որովհետև միայն անգետը կարող է սպառել այդօրինակ հայտարարություն: Եվ Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտի: Եվ փաստացի ստացվում է, որ մի ձեռքով իբրև թե «հանրահռչակելով» կրթվելը, մյուս ձեռքով Փաշինյանն անում է գրառումներ, որոնք սպառման ենթակա են միայն «չկրթվածների» շրջանում: Դա ընդամենը ցույց է տալիս այն, ինչի մասին արտահայտվել եմ մի քանի անգամ, որ կրթության «հանրահռչակման» արշավը ունի գերազանցապես քարոզչական նպատակ և որևէ սկզբունքային առնչություն չունի կրթության իրապես կարևորությանը միտված քաղաքականության հետ: Կամ, այդօրինակ գրառումներն իհարկե կարող են սպառել մարդիկ, որոնք շատ լավ հասկանում ու պատկերացնում են, որ դա երեսպաշտություն ու մանիպուլյացիա է, բայց առաջնորդվելով հարմարվողականությամբ գերադասում են հավանելը: Բայց, դա արդեն այլ խոսակցության նյութ է»: |
«Փաշինյանի գրառումները սպառվում են միայն «չկրթվածների» շրջանում»․ Հակոբ Բադալյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet