Փաշինյանի հերթական սուտը կամ «քովիդով» վարակված Փաշինյանը խորհրդակցություններ է անցկացրել
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ չի մեկնում Սանկտ-Պետերբուրգ` պատճառաբանելով, թե քովիդով է վարակվել ու դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել, հեռավար աշխատել:
Թե ինչու հանկարծ Փաշինյանն այդ մասին հիշեց այսօր, այլ հարց է, բայց նաեւ փաստ, որ ստում է` Փաշինյանը համենայն դեպս դեկտեմբերի 23-ին ինքնամեկուսացած չի եղել, ավելին` խորհրդակցություն է անցկացրել կառավարության շենքում:
Աղբյուրը՝ Փաստինֆոյի տելեգրամյան ալիք