▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմի մասնակից, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող»․ Վահագն Ալեքսանյան

«Ուզում եմ խոսել մեր ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին, հատկապես դատավորների ու արդարադատության համակարգի շուրջ»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր ընդդիմությունը, ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, և կան դատավորներ, ովքեր անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են: Բայց այդ ամենը մեր ընդդիմության տրամաբանությամբ, պայմանավորվում է նրանով, որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից, ընկերներից մեկին, տականք է, մյուս դատավորը, որ կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով մի վկայի, էդ դատավորը պանծալի մի մարդ է, և պետք է գնալ ցույցեր անել, որ նրա տված կալանքի որոշումը չքննվի»,-նշեց նա:

«Պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող: Մարդիկ կան, ես կարծում եմ՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում»,- հավելեց Ալեքսանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее