▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմում զոհված Դավիթ Այդոևի` վթարի ենթարկված մորը կվիրահատեն

Օրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել որդու շիրիմից տուն վերադառնալու ճանապարհին։ Դավիթ Այդոևի մայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում:

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը տեղելացնում է որ քիչ առաջ Էրեբունի ԲԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ կենտրոնը 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մոր վիրահատության հետ կապված որևէ խնդիր չկա և այն իրականացվելու է։ Վճարի հետ կապված խնդիր է եղել ապահովագրական կազմակերպության հետ, բայց  ԲԿ տնօրինության նախաձեռնությամբ գնվել են անհրաժեշտ իմպլանտները և վիրահատությունը կատարվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее