▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունած քաղաքացիների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութ չկա, ասում են՝ սպասեք»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունների հերթական խայտառակությունը

Այս իշխանությունները ձախողել են, ձախողում են ու շարունակելու են ձախողել կորոնավարակի դեմ պայքարը։ Վարակի տարածման սկզբնական փուլում հանցավոր անգործություն դրսևորեցին զբաղված էին ՍԴ-ն գրավելու գործով։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-2/hivand.jpg

Հետո եկավ դիլետանտ պետական կառավարման և ձախողումները քաղաքացիների վրա գցելու փուլը։

Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը։ Մենք շատ ցածր մակարդակի վրա ենք համաշխարհային մասշտաբով։ Պատվաստված է մեր քաղաքացիների շուրջ 7 տոկոսը, ինչը աֆրիկյան հետամնաց երկրների ցուցանիշների շարքում է։

Օրվա իշխանությունն այնքան ապաշնորհ է, փնթի ու անպատասխանատու, որ բացի վատ կառավարումից նաև վնասում է մարդկանց։ Հերիք չէ սրանք ձախողել են պատվաստման գործընթացը, դեռ մի բան էլ խնդիրներ են առաջացնում պատվաստվելու գնացողների համար։

Բազմաթիվ ահազանգեր են ստացվում մեր քաղաքացիներից այն մասին, որ պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունածների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութի բացակայության պատճառով մարդկանց առաջարկում են սպասել։

Սա այս իշխանությունների հերթական ձախողումն ու խայտառակությունն է» ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее