▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետբյուջեի հաշվին մարել 220 հազար քաղաքացու վարկերը` սա ընտրակաշառք է»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը որոշել է պետբյուջեի հաշվին մարել վարկերի տակ կքած շուրջ 220 հազար քաղաքացիների պարտքերը։ Թե ինչու է իմ և այլ պարտաճանաչ քաղաքացիների հաշվին պետությունը մարում մյուսների պարտքերը, պատճառն ակնհայտ է՝ 2026թ․ ընտրություններից առաջ այդ 220 հազարը կարող է քվեարկել այս իշխանության օգտին։ Սակայն պետական բյուջեն ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ էլ նրա քաղաքական թիմի ընտանեկան բյուջեն է, որ ինչպես ուզես, այնպես էլ ծախսես։

Սա ընտրակաշառք է։ Սա բացահայտ քաղաքական կոռուպցիա է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարկ է, որ զբաղվի այդ խնդրով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее