▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք». զոհված զինծառայողի մայրը կոչ է անում միանալ Ազատության հրապարակի պայքարին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, քաղաքացիներին կոչ է անում միանալ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարին.

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

«Կոչ եմ անում իմ ընկերներին, հարազատներին, համակիրներին, իմ Հայկի ընկերներին, դասընկերներին գալ Ազատության հրապարակ, դրանով իսկ արտահայտելով ձեր դիրքորոշումը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:

Պետք չէ ինձ ցավակցել, պարզապես միացեք, եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե հարգում եք Հայկի ու մնացյալ նահատակների հիշատակը: Սա ամենօրյա պայքար է, համարեք, որ սա այլևս ձեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: ՄԻԱՑԵՔ»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее