▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատել է Արթուրին` ապրուստի միջոցից զրկելով նրա վեց հոգանոց ընտանիքը

Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Մինչ քննարկում ենք գերիների մասին իշխանության անմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ անմարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին: /Հղումն՝ այստեղ/

Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պատերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ:

/filemanager/uploads/2021/11/week-3/arthur_stepanyan.jpg

Մինչ նա թշնամու կողմից ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գերեւավումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:
Ստեփանը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զինծառայողը չէ: Նրանք շատ շատ են:

Զինծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բանտում ապա դատապարտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որեւէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբեւէ գոյություն էլ չի ունեցել:

Իսկ ինչո՞ւ էր նա հայտնվել գերության մեջ: Պատճառը սխալ ինֆորմացիան էր, ինչի հետեւանքով նրանք ընկել էին շրջափակման մեջ: ​​ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր, գերության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես անհետ կորած:

Ահա թե ինչ վերաբերմունք էին արժանանում նրանք, ում պետությունը ինքը ուղարկում էր իր երկրի սահմանները պահելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее