▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 5 կին զինծառայողի մասին

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են 5 կին զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը հայտնել է նրանց անունները:

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը, Գայանե Գևորգի Աբգարյանը և այլք:

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее