Սեպտեմբերի 1-ին Հայաստանը նշում է գիտելիքի և դպրության օրը: Շատերն այսօր առաջին քայլերն են անում դպրոց, մանկապարտեզ, իսկ մյուսներն էլ նորից վերհիշում դպրոցական տարիները, աշակերտական կյանքը:
Բոլոր տոները մշտապես գեղեցիկ նշող, վառ ու գունավոր «Մուրզիլկա» մանկապարտեզն այս անգամ էլ իր հյուրընկալ դռները զարդարել ու ուրախ տրամադրություն է ստեղծել, որպեսզի անգամ այն փոքրիկները, ովքեր չեն էլ հասկանում, թե այսօր ինչ օր է մշտապես հիշեն ու հենց փոքրուց գիտակցեն, որ ամենաթանկ ու կարևոր զարդը հենց գիտելիքն է։
«Մուրզիլկա» մանկապարտեզում այսօր շատ բարձր տրամադրություն է, երեխաները ուրախ ու պատրաստված անցկացնում են իրենց միջոցառումն, իսկ ուսուցիչները երջանիկ են, քանի որ իրենց տրված գիտելիքներն ակնհայտ երևում են «Մուրզիլկա» մանկապարտեզի ցանկացած երեխայի խոսքից և վարքից։
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս մանկապարտեզը որպես օրինակ է ծառայում ու ամեն տարի էլ ավելի կատարելագործված ներկայանում ու գոհացնում բոլոր այն ընտանիքներին, որոնք իրենց երեխայի «մանկությունը» վստահում են հենց այս մանկապատեզին։
«Մուրզիլկա»-ն երկար տարիներ է, ինչ աշխատում է հենց այն կարգախոսով, որ գիտելիք պետք է սերմանել երեխային դեռ շատ մանկուց, քանի որ գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին, իսկ կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին:

Asekose.am-ը շնորհավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:


