Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քանի դեռ մեր հեռուստաեթերում ցուցադրում են նման նողկալի բաներ մեր ազգը ոտքի չի կանգնի: Չգիտեմ այս հաղորդման անունն ինչ է, բայց ինչպես տեսնում եմ այն եթեր է հեռարձակվում ԱՐՄԵՆԻԱ հեռուստաալիքով:
Սա խաղամոլության, լկտիության ու անբարոյականության քարոզ է:
Բացի ամոթից ուրիշ բան չունեմ ասելու:

Բայց ես իմ աղոթքների մեջ տևականորեն խնդրելու եմ մեր Աստծուն, որ ԻՆՔԸ հանդիմանի սրանց, համոզի որ սա վատ ճանապարհ է, ու մաքրի մեր ազգը խաղամոլության ախտից:
Երբ որ Աստված նրանց հետ խոսի՝ հավատացե՛ք, իրենք կլսեն:
Ինչ իմանաս, վաղը որտե՞ղ են դուրս տալու աշխատած փողերը:
Այս կյանքում հիվանդություն կա, նեղություն կա, վիշտ կա:
Չի կարելի այսպես անել:
Խնդրում եմ, եթե դուք հավատում էք Քրիսոսին ու աղոթքի զորությանը, Դուք էլ աղոթեք, որ Տերը մաքրի մեր երկիրը, եթերն ու մեր սրտերն այս կեղտից:


