Մինչև մարտ ամիսը, երբ Ասադի հակառակորդները գրավեցին հայկական Քեսաբը՝ համոզված եմ, որ հայաստանցիների գերակշիռ մասը այդ քաղաքի մասին չէր լսել:
Բայց դա չխանգարեց. որ Քեսաբի անկումը դառնա ինքնահաստատման թեմա, բանական ու մոլագար իդեաների փորձարկման դաշտ:
Կածես թե՝ Քեսաբից առաջ՝ Հալեպում կամ Սիրիայի այլ հայաշատ վայրերում մեր հայրենակիցներ չէին սպամվել կամ ունեզրկվել:
Այսօր Քեսաբն ազատագրվել է Ասադի կողմնակիցների կողմից ու հիմա էլ ոչ ադեկվատ ցնծություն է, նույնիսկ շնորհակալական խոսքեր՝ ուղղված Ասադին: Ու դա այն դեպքում, որ Հալեպում վիճակը, մեղմ ասած, տագնապահարույց է ու ամեն օր հայեր են տուժում:
Մեր քաղաքական ու հասարակական միտքն այդպես էլ չհասկացավ, որ Քեսաբը հայկական գործոն չէ. այն կարող է մի օր լինել Ասադի, մյուս օրը՝ նրա հակառակորդների վերահսկողության տակ: Նույնը վերաբերում է հայաշատ մյուս բնակավայրերին:
Դա պատերազմի տրամաբանությունն է:
Ցավոք, սիրական ճգնաժամի հաղթահարման ծայրը չի երևում, մանավանդ՝ հարևան Իրաքում իրավիճակի վտանգավոր սրման համատեքստում:
Ու դարձյալ մնում եմ այն կարծիքին, որ մարդկային կյանքն ավելի թանկ է, քան՝ ՙհայկական գործոն՚ կոչված վերացականությունը:
Ու դարձյալ օրակարգային եմ համարում սիրիահայերի տարհանման խնդիրը:
Քանի դեռ ուշ չէ...