▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քոչարյանը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի 1-ի թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ-որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան «երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։

Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։
Նիկո՛լ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ՝ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее