▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ՊՆ-ն տվյալներ է հայտնել ոչնչացված ուկրաինական զինտեխնիկայի մասին

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է ՌԴ ԶՈւ կողմից Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի մասին տվյալներ:

Նրա խոսքով՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ և գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են 26 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ, ռադիոլոկացիոն կայան, զինամթերքի հինգ պահեստ և 11 տարածք, որտեղ կենտրոնացված է զենք և ռազմական տեխնիկա։

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել վեց բնակավայրեր։ Ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, ընդգծել են ՊՆ-ից։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ է վերցրել ևս յոթ բնակավայր, իսկ ԴԺՀ-ն՝ հինգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее