▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին աջակցելու համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Հայաստանի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ արտահանման վերահսկման միջոցները խախտելու համար, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Ֆինանսների նախարարությունը հստակ նախազգուշացում է տալիս արտահանման վերահսկման միջոցների տակ ընկնելու բարձր ռիսկերի մասին՝ Ռուսաստանի ներսում և դրսում ռուսական բանակին աջակցող կազմակերպությունների համար»։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ նման խախտումների համար պատժամիջոցային ցանկում ավելացվել է 57 իրավաբանական անձ։

Մասնավորապես, ամերիկյան պատժամիջոցների տակ են ընկել Բելառուսի, Հայաստանի և Չինաստանի ընկերություններ, ասվում է զեկույցում։

Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Շոյգուի, Մեդվեդևի, Միշուստինի և Սոբյանինի ընտանիքների անդամները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее