Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
|
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Inecobank CJSC-ում էի: Անակնկալի եկա բանկի նոր որոշումից՝ կանխիկացման դեպքում 3 տոկոս պահելու մասին: Դու քո հաշվից գումար ես հանում, ոչ ավել, ոչ պակաս երեք տոկոս պիտի բանկին տաս: Ասում են՝ սեպտեմբերի 1-ից է որոշումը, որի մասին տեղեկացվել եք: Եկել եմ տուն, ստուգում եմ, ո՛չ էլ. փոստիս, ո՛չ էլ բանկային էջիս նման նամակ չկա: Դե, սա Ինեկոբանկի՝ ի վնաս հաճախորդին աշխատանքի առաջին դեպքը չի: Ժամանակն է մտածելու՝ բանկս փոխելու մասին: Կարծում եմ՝ նաև կառավարությունը փոխելու. այս կառավարությունը քաղաքացուն հարստահարելու միջոցով բանկերին հարստացնելու համար է աշխատում: Ու երկիրը գնալով ավելի ու ավելի անհարմարավետ է դառնում քաղաքացու համար»: |


