▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա վերջին մեխն է, որ խփում են»․ Արամ Վարդևանյան

«Իրականում մենք հիմա մի դասական դատական նիստի ականատես չենք լինում։ Ես դատական համակարգի շատ դաժան նկարագիր կանեմ՝ սա վերջին մեխն է, որ խփում են, որովհետև սա այլևս դատական համակարգի և դատախազության հարաբերությունների լրիվ փոփոխություն է․ դուք այլևս տեսնելու եք, որ դատախազները ոչ թե մտածելու են վերաքննիչ բողոք գրելու մասին, վճռաբեկ բողոք գրելու մասին, այլ այն դատական ակտը, որն իրենց դուր չի գալու՝ իրենք գալու են ԲԴԽ, հետո էլ՝ հայտնվեն ստեղ։

Սա վեթթինգը չէ, սա ուղղակի տեռոր է, դրանք պետք չէ նույնացնել։ Սա դասական իմաստով տեռոր է դատական համակարգի նկատմամբ»,- Աջափնյակ-1 նստավայրում, որտեղ ընթանում է Բորիս Բախշիյանի դատական նիստը, ասաց բողոքի ակցիա իրականացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее