|
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանության ներկայացուցիչների պայքարել հայկական սցենարով:
«Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանություններն ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն, ի վերջո հաղթեց»,- ուղերձն ընթերցել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան: «Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար մենք պետք է բողոքարկենք ընտրությունների արդյունքների դեմ ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք փողոցային ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու լիարժեք լեգիտիմություն»,- ասել է Սաակաշվիլին: Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակի գործառույթը»։ Փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ |
Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



