▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ անգամ խուսափել եմ ասել, այժմ կասեմ». Կարեն Անդրեասյան

«Ինչպե՞ս եք քաղաքացիներին համոզելու, որ ընդդիմությանը քննադատող, ՀՀԿ-ին իր հավատարմությունը ցուցաբերող Գրիգոր Մինասյանն այլևս մտերիմ հարաբերություններ չունի նախկին իշխանությունների հետ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, նախարար Կարեն Անդրեասյանն այսպես պատասխանեց. «Շատ անգամ խուսափել եմ դա ասել, ձեր եթերում կասեմ. 2015-ից հետո Գրիգոր Մինասյանը որևէ առնչություն չի ունեցել Միքայել Մինասյանի հետ. սա պատասխան է բոլոր մտահոգություններին»:

Հիշեցնենք` Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը վարչապետ Փաշինյանի որոշմամբ, մեկ ամիս առաջ նշանակվել է Արդարադատության փոխնախարար:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее