▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ անդամներին թոշակի ուղարկելու նախագիծը կաշառք չէ. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից քննարկման դրված նախագծին տրված «կաշառք» որակմանը՝ նշեց,որ ինքը դա կաշառք չի դիտարկում, դա վաղ կենսաթոշակի սխեմա է, որը կիրառվում է շատ երկրներում:

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, թե դա քաղաքակա՞ն հարց է, արդարադատության նախարարը նշեց. «Նայած՝ ինչ նկատի ունեք ասելով քաղաքական, որովհետև ցանկացած լուծում իր մեջ որոշակի քաղաքական տարր է պարունակում: Դա չի նշանակում կուսակցական է, նշանակում է քաղաքական որոշում, որը չի կարող դուրս գալ իրավական պետության շրջանակներից և դուրս չի գալիս:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է կառավարությունը մոտ 1 մլրդ դրամ տրամադրում չաշխատող դատավորներին վճարելու համար, այն դեպքում, երբ կարելի է  այդ գումարը տրամադրել աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը, Ռ. Բադասյանն ասաց, թե կառավարությունը միշտ է ասել, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացման միտում ունեն:

«Ես չեմ ընդունում այն տարբերակը, երբ ասում են՝ կառավարությունն այստեղ փող է ծախսում, այնտեղ փող է ծախսում. բնականաբար, փողը պիտի ծախսվի»,-նշեց նախարարը:

Այն հարցին, թե եթե մինչև հոկտեմբերի 31-ը սեփական դիմումով հեռացող դատավորներ չլինեն, ինչպիսի՞ն են լինելու կառավարության քայլերը, նախարարը նշեց. «Երբ կլինի այդ իրավիճակը, նոր կմտածենք այդ իրավիճակի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее