Օրերս Կրեմլում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Սերժ Սարգսյանը: Նախագահը անդրադարձավ մի շարք թեմաների, բայց ամենաուշագրավը կարծում եմ ՀՀ նախագահի կոչն էր ՀԱՊԿ անդամ պետություններին` կոորդինացնելու դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ, լինի դա Ուկրաինական հարցը, թե մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է, կամ էլ առանցքային նշանակություն ունի անդամ պետություններից որևէ մեկի համար:
Նախագահը նաև հասկացնել տվեց, որ այդ միասնական դիրքորոշումը պետք է լինի անկախ նրանից դա ամբողջությամբ բխում է տվյալ եկրի շահերից, թե` ոչ: Ավելի հստակեցնելու համար Նախագահն այս առիթով օրինակ է բերում Հայաստանի կողմից որդեգրած քաղաքականությունը սկսած դեռ վրաց-օսակական պատերազմից: Վերջինս պատկերավոր ասած ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի «կողքին է կանգել» ինչպես վրաց-օսական պատերազմի ժամանակ, այնպես էլ Ղրիմի հարցում ՄԱԿ-ում վերջին քվեարկության ժամանակ` չնայած այն բանի, որ թե´ Վրաստանում, թե´ Ուկրաինայում առկա է մեծ հայկական համայնք և այդ երկրների հետ հարաբերություններում առկա են լուրջ շահեր:
Կարծում եմ նախագահ Սարգսյանը շատ կարևոր հարց է բարձրացրել և շատ լավ կլինի, որ իրոք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն: Օրինակ Սերժ Սարգսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել անդամ ՀԱՊԿ անդամ պետություններին, ինչպես նաև կոնկրետ Ռուսաստանին իրենց միասնական դիքորոշումների վերաբերյալ կապված Քեսաբահայության խնդիրները բարձրաձայնելու հետ: Նախագահը սրանով թերևս ակնարկել է նաև, որ նմանատիպ մի շարք այլ հարցեր կան, որոնց հանդեպ նույնպես պետք է դրսևորվի համապատասխան դիրքորոշում:
Մենք օրինակ շատ ենք լսում, երբ Ղազախստանի ղեկավարները, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինչպես են պաշտպանում Ադրբեջանի դիրքորուշումը Արցախի հարցում: Մենք նաև ականակտեսն ենք լինում մի շարք մեր այսպես կոչված «դաշնակիցների» կողմից մեջքից հարվածների ՄԱԿ-ում քվեարկությունների ժամանակ: Քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի ինչ-որ հակահայկական բանաձևերին աջակցում են ինչպես Ղազախստանը, այնպես էլ մի շարք այլ պետություններ, ովքեր իբր հանդիսանում են մեր դաշնակիցները տարբեր պոստսովետական տարածքում գործող կառույցներում:
Ինչևէ հուսանք, ինչպես որ քիչ առաջ ասացի, որ դիրքորոշումների կոորդինացիայի համար համապատասխան աշխատանքներ կտարվեն, ինչպես ՀԱՊԿ անդամ երկրբերի, այնպես էլ հետագայում Եվրասիական միության անդամների կողմից: Դա չափազանց կարևոր գործոն է, այլապես ինչպես որ մեր նախագահն է ասել Կրեմլում փոքր ինչ տարօրինակ է ստացվում, երբ այդ կոոռդինացիան չի լինում: