▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիլ ինշուրանս»-ը շուրջ 76 միլիոն դրամով կապահովագրի ՆԳՆ-ի Շկոդաները

168.am-ը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունն իր հերթական գնումն է կատարել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից։ Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ նախօրեին կողմերի միջև հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը 75 միլիոն 660.000 դրամ է, որով ԱՓԲԸ-ն պետք է իրականացնի ՆԳՆ 146  «Շկոդա» մակնիշի մեքենաների «Կասկո» ապահովագրություն։

2016 թվականից պետգնումների էլեկտրոնային համակարգում պետգնումներին մասնակցող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ՀՄԱ ոչ մրցակցային ընթացակարգով իր գնումների պատմությունը սկսել է 2023 թվականի հուլիսից։

Այսպիսով, 2023 թվականի հուլիսին այս ընթացակարգով կնքված ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագրի գին է մատնանշվել 5 միլիոն 600.000 դրամը, 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կնքված առաջին պայմանագրով հրատապ կարգով մատուցվել են 13 միլիոն 886.775 դրամ արժողությամբ ծառայություններ, երկրորդ պայմանագրով՝ 64 միլիոն 777.500 դրամ արժողությամբ, իսկ երրորդ պայմանագրով արդեն՝ 108 միլիոն 735.600 դրամ։

Միլիոնավոր դրամների ևս 10 պայմանագիր էլ կնքվել է մեկ անձ գնման ընթացակարգով։

Ի դեպ, նախորդ տարի արձագանքելով ՀՄԱ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի վերաբերյալ մեր հերթական հրապարակմանը, Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.

«…Մրցույթին կարող էր մասնակցել ցանկացած ապահովագրական ընկերություն, սակայն մասնակցել է միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն՝ իր ներկայացրած 5․600․000 դրամի հայտով, որի հետ էլ կնքվել է պայմանագիր»

Ստացվում է՝ այս անգամ էլ է ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին «հայտնվել»  «Սիլ ինշուրանս»-ը։

Հիշեցնենք՝ այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее