▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսելու ենք Համահայկական հիմնադրամի գումարների հնարավոր վատնման հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման ու հարակից այլ հարցերի քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»,- գրել է Մամիջանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее