▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սնուփ Դոգի համերգը կայանալու է»․ Ժաննա Անդրեասյան

Ռեփեր Սնուփ Դոգի համերգն այս տարի կկայանա, ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Սպասում ենք ժամկետների առաջարկին, երեք տարբերակ պետք է առաջարկեն, որից կընտրենք ամենանպատակահարմարը, հնարավոր է՝ օգոստոսին լինի»,- ասաց նա։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Գյումրիում «ՏաԼՈւյս» երգչախմբի ելույթը խոչընդոտելու դեպքին, հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր տեղակալն արգելել է երեխաներին՝ երգել, ինչպես նաև հայհոյել է հոգևորականին, հերքում չեմ տեսել, այդ կոռեկտության հարցը քննարկվե՞լ է նախարարությունում»։
Նախարարը պատասխանեց, որ որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ․ «Եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ, դա իր խնդիրն է, և դա բարդել այլ կառույցի վրա, անարդար է։ Ինչ վերաբերում է հայհոյանքներին, հայհոյանքներ հնչել են բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում, նման բան տեղի չի ունեցել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

***

ԱԺ-ում, ԿԳՄՍ նախարաության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Կիրանցի նոր դպրոցի շահագործման հարցին․ «Կիրանցի նոր դպրոցի շենքն ավելի մոտ է գտնվում սահմանին, գործող դպրոցն այլ շենքում է։ Ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով ու պահանջով։ Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, որից հետո մենք պատրաստ ենք շահագործել թե՛ դպրոցի նոր շենքը, թե՛, եթե բնակիչների պահանջը լինի, կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее