▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SoftConstruct ընկերությունը DigiTec 2021-ի գլխավոր աջակից

Հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղիունեցավ տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo 2021-ը: Եռօրյա Էքսպոցուցահանդեսին ներկա էին ինչպես հայկական, այնպես էլ՝ միջազգային մեծ հեղինակությունվայելող ՏՏ ոլորտի լավագույն ընկերություններն ու ստարտափերը:

Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ անցկացվեց Digitec Summit համաժողով, որըհամախմբեց աշխարհի առաջատար ՏՏ մասնագետներին, քննարկվեց կրթության, ՏՏնորարական ծրագրերի ու աշխատանքի նոր հնարավորությունների մասին:

Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը նույնպես մասնակցեցDigiTec 2021-ին, որպես գլխավոր աջակից։ Ընկերությունը տեխնոլոգիական ցուցահանդեսիններկայացավ իր Hoory, Panda MR, Ucraft և Imagine Hub by SOFT նախագծերով:

DigiTec Summit-ին SoftConstruct ընկերության տեխնիկական գծով պատասխանատուՎահագն Մկրտչյանը ելույթ ունեցավ «Հետքովիդյան շրջանում բիզնեսով զբաղվելու» խորագրով, որտեղ առաջարկվում էր մի շարք լուծումներ, որոնք կօգնեն ինչպես անհատ, այնպես էլ բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին համավարակի ընթացքումշարունակել գործունությունը և զերծ պահել համավարակի ընթացքում առաջացածխոչընդոտներից:

DigiTec 2021-ին SoftConstruct-ը տարբերվում էր իր ինտերակտիվ և ժամանցայինտաղավարով՝ «Jump station» խորագրով։ Ընկերության աշխատակիցները 3 օր շարունակհյուրընկալեցին հարյուրավոր մասնակիցների, ովքեր հետաքրքրված էին SoftConstruct-ինորարարական և մրցունակ առաջարկներով, ինչպես նաև Ընկերությունում աշխատանքի ևդասընթացների հնարավորություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее