▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել ու գրություն են թողել

ԱրմԼուր-ը գրում է․ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 3-ին իրավապահներին է ահազանգել Տաթևիկ Թովմասյանը, որը հանդիսանում է Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավարը: Նա հայտնել է, որ ժամը 5-ի սահմաններում նշված մանկատան սաներ Ա.Ն-ն և Մ.Բ-ն դուրս են եկել մանկատնից և այլևս չեն վերադարձել:

Կայքին հասած տեղեկությունների՝ մանկատան սաները գրություն են թողել եւ հայտնել են.

«Ես փախնում եմ ու հետ չեմ գալու, եթե ինձ փնտրեք ուրեմն իմացեք, որ չեք գտնի»:

Մեր տեղեկություններով՝ մանկատան ղեկավարի դիմումը ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее