|
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյանի կիսաճշմարտությունները բացահայտ ստից վտանգավոր են
Այսօր խորհրդարանում հայտնի գործարար, խոշոր գործարարությունն ու պատգամավորական գործունեությունը իր մեջ միավորած Խաչատուր Սուքիասյանը ճշմարիտ բաներ ասաց, սակայն ասաց միայն ճշմարտության մի մասը, իսկ կիսաճշմարտությունները հանրությանը համոզիչ թվալով՝ բացահայտ ստից վտանգավոր են։ Խ․ Սուքիասյանը խոսեց նախկին իշխանությունների արած թալանից, ապօրինություններից, սակայն չհիշատակեց, որ Երևանի սրտում գտնվող «Ռոսիա» կինոթատրոնը ինքը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ։ Մեղադրելով Վազգեն Սարգսյանին 1998թ․-ի պետական հեղաշրջման համար, Խ․ Սուքիասյանը չուզեցավ հիշել, որ Վ․ Սարգսյանը մինչ այդ, 1996-ին էր արել պետական հեղաշրջում, երբ նախագահական ընտրություններում ԼՏՊ-ն փաստացի պարտվել էր, Վ․ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը 100 տոկոսով քվեարկեր Վազգեն Մանուկյանի օգտին, ինքը իշխանությունը չէր տա։ Խ․ Սուքիասյանն այն ժամանակ ինչո՞ւ ծպտուն չէր հանում պետական հեղաշրջման դեմ, Վազգեն Սարգսյանի՞ց էր վախենում, թե՞ բաջանաղ Վանոյից։ Խ․ Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Մի բան էլ՝ հազիվ մի հայտնի, հարուստ մարդ դուրս եկավ, ով բացահայտ պաշտպանում է պատերազմում խայտառակ պարտված, Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստ Նիկոլ Փաշինյանին, Խ․ Սուքիասյանին հետո կհիշենք՝ որպես նոր կապիտուլյացիայի հոգևոր հայր»: Դիտեք նաև՝ |
«Սուքիասյանը չհիշատակեց, որ «Ռոսիա» կինոթատրոնը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ». Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



