▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուրջ 1 ամիս է` ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Դավիդյանը դուրս է եկել զորամասից և անհայտ պայմաններում հայտնվել ադրբեջանական կողմում»

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում։

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ էլ 2 զինծառայող առաջնագծում առևանգվեցին և հայրենիք վերադարձան ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակումից հետո), ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու, թե որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և այդ ուղղությամբ պատշաճ միջոցառումներ իրականացնեն։

Սրանից զատ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջինիս վերադարձն ապահովելու ուղղությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее