▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը՝ եղբոր ողբերգական սպшնությունից հետո

Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց էր տեղափոխել դերասանուհու եղբորը, ով սակայն ուշքի չգալով, մահացել էր:

Շուշաննա Թովմասյանը ողբերգական դեպքից օրեր անց հրապարակում էր արել, որում մասնավորապես նշված էր.

«Երեկվա օրը անցյալ է

Վաղվա օրը առեղծված

Այսօրվա օրը նվեր է

Վայելիր, արա այն ինչ ուզում ես

Սրանք շատ ճիշտ խոսքեր են…».,

ասվում էր հոլովակում։

Հավելենք, որ եղբոր ողբերգական մահից հետո Շուշաննան նաև հրապարակել էր արխիվային լուսանկար ու գրել.

«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք, ու կհպարտանաք, երևի… ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո’ք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее