ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՔՊ-ական Մարիա Կարապետյանին: Նա գրել է հետևյալը.
«Սույն ուսապարկուհին, ով այսօր փրփուրը բերանին թուրք-ադրբեջանական շահերն էր պաշտպանում Ազգային Ժողովում, ադրբեջանցիների հետ «պորտապար» պարելու հին փորձ ունի։ Թարմացնեմ ձեր հիշողությունը»։

Հավելենք, որ ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


