▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրճարանը իմն է, Սերժը և Նիկոլը խլեցին և հիմա էլ մրցույթով հանձնում են վարձակալության»․ քաղաքացի

Քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նկարած գովազդային տեսահոլովակն ու գրել է․ 

«Սրճարանը իմն ա՝ Սերժի և Նիկոլի իշխանությունը խարդախ ճանապարհով խլեցին ինձանից, էտ շինությունը ես եմ սարքել իմ սեփական գումարով, մեջը հարյուր միլիոնի գույքը թալանեցին 2015֊թվին՝ ՊՆ աշխատակիցները։  Ի պահ էր հանձնված ՊՆ֊ին, մինչև սնանկության գործով կառավարիչը որոշում կկայացներ, սնանկության գործով կառավարիչը գրավոր պատասխանեց,  որ տարածքը,  առավել ևս գույքը չի պատկանում ՄՀՀ֊ին, գործը դատարանում էր, մինչ դատարանը վճիռ կկայացներ՝ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց գույքը պետականացնել, 2019 թվին դատավորը ասեց՝ գնա նորընտիր իշխանության հետ հաշտության պայմանագիր կնքի, բայց նորնտիր իշխանությունը՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, պատասխանեց՝ նախորդ կառավարության որոշումը մեզ համար սրբորեն կատարելիք է, 2019֊ին դատարանը հայցս մերժեց անհիմն պատճառաբանությամբ, այդ ընթացքում էլ ՊՆ աշխատակիցները անխնա թալանեցին մեջի եղած գույքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее