Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի փորձից ոգեշնչված, Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։

Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (առաջին անգամը չէ, որ էդպես է)։ Ասում են, 3D անցումներով հետաքրքրված են նաև Աբովյանում, մեր մասնագետներից խորհրդատվություն են հարցրել Թբիլիսիի գործընկերները։ Դե իսկ Երևանում դրանք առաջիկայում կավելանան»։


